top of page
Copy of Vardavar_cover-2.jpg

Վարդավառն ամենասպասված հայկական ավանդական տոներից է։ Այն մինչ օրս ընկալվում է որպես սիրո, պտղաբերության և փրկության խորհրդանիշ։ Այս նկարազարդ պոեմ-գիրքը պատմում է, թե ինչպես է Վարդավառը ներկայացվել հին հայկական դիցաբանությունում և ինչպես է այն դարձել սիրո, քաջության, փրկության, պտղաբերության, միասնության և բարության խորհրդանիշ։
Երբ վիշապն առևանգում է սիրո և գեղեցկության աստվածուհի Աստղիկին, աշխարհից վերանում են սերն ու բարությունը։ Դադարում է անձրև տեղալ, և սկսվում է երաշտ։ Սակայն հույսը մնում է անշեջ...

Գիրքը կարող եք ձեռք բերել տարբեր երկրներում գործող գրական տների օնլայն հարթակներում։
Եթե ցանկանում եք գիրքը պատվիրել Amazon հարթակում, ապա հետևեք ստորև հղումներին։ 

Միացյալ Նահանգներ՝ այստեղ

Ֆրանսիա՝ այստեղ

Գերմանիա՝ այստեղ

Նիդեռլանդներ՝ այստեղ 

Հնդկաստան՝ այստեղ

Մերձավոր Արևելք՝ այստեղ

90-ականները Սյունիքում

image.png

Վերջին տարիներին ես ձեռնամուխ եմ լինում այնպիսի նախագծերի, որոնք ինձ համար մեծ արժեք և նշանակություն ունեն: Այժմ աշխատում եմ մի գրքի շուրջ (անգլերեն լեզվով), որը պատմում է 1990-ականներին Սյունիքում տեղի ունեցած պատերազմական գործողությունների մասին՝ վեցամյա աղջնակի (իմ) աչքերով: Թեև գիրքը նկարագրում է պատերազմի դաժան և խավար օրերը, այն հիմնականում սիրո ուժի և մարդկային աննկուն ոգու մասին է, որը լույս է սփռում նույնիսկ ամենամութ ժամանակներում:

Մեզ հետ կարող եք կապ հաստատել հետևյալ էլեկտրոնային հասցեով՝  worldandmeproject@gmail.com

© 2023 World and Me. All Rights Reserved.

  • Youtube
  • Linkedin
  • Instagram
  • Facebook
bottom of page