top of page

Փաստեր՝ «Յոմ Կիպուրի Պատերազմը և Նավթը․ Ճգնաժամից դեպի Նորարարություն» հոդվածում և տեսանյութում քննարկվող թեմաների հետ կապված

 

1973 թվականի սեպտեմբերի 25-ին Հորդանանի թագավոր Հուսեյնը գաղտնի այցով մեկնեց Թել Ավիվ՝ Իսրայելի այն ժամանակվա վարչապետ Գոլդա Մեիրին սիրիական (ինչպես նաև եգիպտական) մոտալուտ հարձակման վերաբերյալ նախազգուշացնելու համար: Հուսեյնի զգուշացումներն անտեսվեցին։ Մոսադի (իսրայելական հետախուզության) գլխավոր տնօրեն Զվի Զամիրը շարունակում էր պնդել, որ պատերազմը տարբերակ չէ Սիրիայի և Եգիպտոսի համար: Այնուամենայնիվ, Զամիրի անհանգստությունը գնալով աճեց հոկտեմբերի սկզբին, երբ մոտալուտ հարձակման ակնհայտ նշաններ սկսեցին ի հայտ գալ:

1973-ի հոկտեմբերին Իսրայելի վարչապետ Գոլդա Մեիրը հակասական ընտրություն կատարեց՝ չնախաձեռնելով կանխարգելիչ հարված։ Ոմանք պատերազմի ավարտից հետո քննադատեցին Մեիրին անվճռականության համար։ Բայց Մեիրը հեռու էր անվճռականությունից: Նրան նախորդող Իսրայելի վարչապետներից մեկը Մեիրին բնութագրել էր որպես «այս կինը իմ կառավարության միակ տղամարդն է» (չնայած հարկ է նշել, որ Գոլդան ինքը տարօրինակ էր համարում նման նկարագրությունը և առանձնապես ուրախ չէր, որ նման արտահայտությունը կարող էր ընկալվել իբրև ամենաբարձր հաճոյախոսություն կնոջ հասցեին):

Գոլդա Մեիրը, ով հայտնի էր իր վճռական գործողություններով, կանխարգելիչ հարված չհամաձայնեց հասցնել ԱՄՆ պետքարտուղար Հենրի Քիսինջերի և նախագահ Նիքսոնի նախազգուշացումների պատճառով: Քիսինջերը մի քանի անգամ ընդգծել էր, որ եթե Իսրայելը առաջինը հարվածի, ԱՄՆ-ից մեխի չափ օգնություն անգամ չի ստանա։ Իսրայելի՝ ԱՄՆ-ից կախվածության պատճառով, Մեիրը փորձում էր հնարավորինս զգույշ լինել բոլոր այն քաղաքական հարցերում, որ կարող էին վտանգել կամ վնասել Իսրայել-ԱՄՆ հարաբերությունները:

Չնայած Յոմ Կիպուրի պատերազմում Իսրայելի հաղթանակին՝ Գոլդա Մեիրը բախվեց քննադատության՝ անվճռականության և իսրայելցիների կյանքը վտանգելու համար: Հաղթանակից մի քանի ամիս անց Գոլդա Մեիրը և նրա կառավարությունը հրաժարական տվեցին: Այսօր, տասնամյակներ անց, Գոլդա Մեիրը համարվում է Իսրայելի լեգենդար վարչապետներից մեկը։

 

Յոմ Կիպուրի պատերազմի և դրա հետևանքների մասին տեսանյութը դիտեք այստեղ՝ Յոմ Կիպուրի պատերազմը և նավթը 

 

Փաստեր՝ «Ռեսուրսներ. օրհնությո՞ւն, թե՞ անեծք» հոդվածում և տեսանյութում քննարկվող թեմաների հետ կապված

Ինչու՞ էր Կոլումբոսը դժվարանում ֆինասավորման աղբյուրներ գտնել դեպի Ասիա իր ճանապարհորդությունների համար։ Շատերը կարծում են, որ պատճառն այն էր, որ Կոլումբոսի ժամանակակիցները հավատում էին, թե Երկիրը հարթ է: Բայց սա թյուր կարծիք է: Չնայած հարթ Երկրի գաղափարը լայն տարածում ուներ, Հին Հունաստանի գիտնականները սկսեցին վիճարկել այն դեռ մ.թ.ա. հինգերորդ դարում: Վերածննդի դարաշրջանում՝ տասնհինգերորդ դարում, հին հույն գիտնական Պտղոմեոսի քարտեզները կրկին հայտնվեցին՝ ապացուցելով, որ Երկիրը գնդաձև է։ Կոլումբոսի ժամանակ՝ 1492 թվականին, կրթված եվրոպացիները գիտեին Պտղոմեոսի քարտեզների և Երկիրը գնդաձև լինելու մասին:

Հարթ Երկրի մասին հավատքը չէր, որ խանգարեց Կոլումբոսին ֆինանսավորում ստանալու: Խնդիրը ծախսն էր։ Պորտուգալացիները և անգլիացիները, գնահատելով պոտենցիալ շահույթը, կարծում էին, որ Ատլանտյան արշավախումբը դեպի Ասիա ավելի թանկ կարժենա, քան այն շահույթը, որ նման արշավանքը կարող է բերել։ Սա էլ հանգեցրեց չֆինանսավորելու որոշմանը: Պորտուգալացիները և անգլիացիները, ըստ էության, կատարեցին ծախս-օգուտ վերլուծություն և եզրակացրեցին, որ չարժե ֆինանսավորել Կոլումբոսին:

Աղբյուր՝ O'Neill, Bill. Interesting Stories For Curious People: A Collection of Fascinating Stories About History, Science, Pop Culture and Just About Anything Else You Can Think of.

"Ռեսուրսներ․ օրհնությու՞ն, թե՞ անեծք" տեսանյութը դիտեք այստեղ

Փաստեր՝ «Իրանը՝ Իսլամական Հեղափոխությունից հետո» հոդվածում և տեսանյութում քննարկվող թեմաների հետ կապված

Իրանա-իրաքյան պատերազմի ժամանակ Իրանի կառավարությանը հարակցող /կամ համակրող/ խմբերը հավաքագրում էին երեխաներին: Օրինակ, «Հըզբոլլահ» կազմակերպությունը գովազդ էր տեղադրել բազմաթիվ թերթերում՝ հրավիրելով անհատներին գրանցվելու: Գրանցման միակ նախապայմանը «Աստծուն հավատալն» էր և «Հեզբոլլահի» գործին համակրանքը։ Գովազդում նշվում էր, որ տարիքը «կարևոր չէ», և 14-ից 90 տարեկան ուսանողները կարող են միանալ:

1982-ի աշնանը Այաթոլլահ Խոմեյնին կոչ արեց երիտասարդներին միանալ կռվին առանց ծնողների թույլտվության՝ զինվորական պարտականությունը հայտարարելով որպես կրոնական պարտավորություն և գերադասելով այն բոլոր այլ պարտականություններից: Զեկույցները ցույց են տալիս, որ երեխաներին քարոզում և խրախուսում էին մարտական գործողություններին միանալու:

Թեև երեխաների մասնակցության վերաբերյալ գնահատականներն այսօր հասանելի չեն, Իրանում պատերազմի ժամանակ հավաքագրվեց 400,000 կամավոր, որն ամենայն հավանականությամբ ներառում էր բավական թվով երեխաներ: Իրանցի ռազմագերիների մոտավորապես 10%-ը 18 տարեկանից ցածր է եղել, իսկ իրանցի տասը երեխա զինվորներից ինը սպանվել են պատերազմում: Ըստ գնահատականների, ինը և ինից մի քիչ բարձր տարիքի երեխաներին Իրանի բանակն օգտագործում էր այսպես կոչված “ալիքային հարձակումների” և ականազերծման աշխատանքների համար: Շատ երեխաներ գերեվարվեցին Իրաքի կողմից և պահվեցին ռազմագերիների հատուկ ճամբարներում և օգտագործվեցին քարոզչության/պրոպագանդայի/ համար:

Աղբյուր՝ Child Soldiers International, Child Soldiers Global Report 2001 - Iran, 2001, https://www.refworld.org/reference/annualreport/cscoal/2001/en/64522

"Իրանը՝ Իսլամական Հեղափոխությունից Հետո" տեսանյութը դիտեք այստեղ

bottom of page