top of page
open_book.jpeg
book.jpg

Վարդավառն ամենասպասված հայկական ավանդական տոներից է։ Այն մինչ օրս ընկալվում է որպես սիրո, պտղաբերության և փրկության խորհրդանիշ։ Այս նկարազարդ պոեմ-գիրքը պատմում է, թե ինչպես է Վարդավառը ներկայացվել հին հայկական դիցաբանությունում և ինչպես է այն դարձել սիրո, քաջության, փրկության, պտղաբերության, միասնության և բարության խորհրդանիշ։
Երբ վիշապն առևանգում է սիրո և գեղեցկության աստվածուհի Աստղիկին, աշխարհից վերանում են սերն ու բարությունը։ Դադարում է անձրև տեղալ, և սկսվում է երաշտ։ Սակայն հույսը մնում է անշեջ։
Աստղիկի սիրեցյալը՝ ռազմի և կայծակի աստված Վահագնը, գտնում է վիշապին, պայքարում չարի դեմ և փրկում Աստղիկին։ Աստղիկի վերադարձով սեր է սփռվում աշխարհով մեկ, անձրև է կրկին տեղում, և շուրջբոլորը վարդեր են ծաղկում։ Այսպես ծնունդ է առնում Վարդավառը։

90-ականները Սյունիքում

image.png

Վերջին տարիներին ես ձեռնամուխ եմ լինում այնպիսի նախագծերի, որոնք ինձ համար մեծ արժեք և նշանակություն ունեն: Այժմ աշխատում եմ մի գրքի շուրջ (անգլերեն լեզվով), որը պատմում է 1990-ականներին Սյունիքում տեղի ունեցած պատերազմական գործողությունների մասին՝ վեցամյա աղջնակի (իմ) աչքերով: Թեև գիրքը նկարագրում է պատերազմի դաժան և խավար օրերը, այն հիմնականում սիրո ուժի և մարդկային աննկուն ոգու մասին է, որը լույս է սփռում նույնիսկ ամենամութ ժամանակներում:

bottom of page